• 01

    Քաղաքականությունը, իրավական և ինստիտուցիոնալ միջավայրը նպաստավոր են կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացման համար:

  • 02

    Ընտրված ագրոբիզնեսները հնարավորություն ունեն օգտվելու կանաչ տեխնոլոգիաներից, ենթակառուցվածքներից, լավագույն գյուղատնտեսական փորձից և շուկաների հասանելիությունից՝ այդպիսով ստեղծելով ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ:

  • 03

    Ծրագրով տրամադրված սարքավորումների, ներդրանքների, ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության շնորհիվ ընտրված ագրոբիզնեսները կդառնան ավելի մրցունակ (այս բաղադրիչը մասամբ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից):

  • 04

    Ծրագրով տրամադրված սարքավորումների, ներդրանքների, ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության շնորհիվ ընտրված օրգանական ագրոբիզնեսները կդառնան ավելի մրցունակ։

EU-GAIA ծրագրի մասին

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից, Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

EU-GAIA ծրագրի ընդհանուր նպատակը

Նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը` կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով:

Ծրագիրը կնպաստի կայուն, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը:

Ծրագրի տևողությունը ՝ 42 ամիս ՝ 2019 թ.-ի հոկտեմբերից մինչև 2023թ.-ի մարտ

Թիրախային մարզերը

  • Կանաչ գյուղատնտեսությունը`

    Շիրակ, Լոռի և Տավուշ

  • Օրգանական գյուղատնտեսությունը`

    ամբողջ Հայաստանում

Ծրագիրը կնպաստի կայուն, նորարարական և շուկահեն ագրոբիզնեսի զարգացմանը:

Բաժանորդագրվեք

Եվ ստացեք վերջին լուրերը մեզանից

EU-GAIA ակնկալվող արդյունքները

Բաղադրիչ 1. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՈՒ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ (ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ)

5 օրենսդրական փաստաթղթեր և կարգավորիչ գործիքներ կմշակվեն / կկատարելագործվեն։

300 պետական, ոչ պետական և մասնավոր հատվածների դերակատարներ կվերապատրաստվեն կանաչ գյուղատնտեսության ոլորտում կարողությունները զարգացնելու նպատակով:

Բաղադրիչ 2. ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ/ ՓՈՐՁԱԴԱՇՏԵՐ

120 ագրոբիզնես/գյուղմթերքարտադրողներ(որից 30%-ը՝ կանայք) կկիրառեն կանաչ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և մեթոդներ։

15% -ով կաճեն աջակցություն ստացած գյուղատնտեսական արտադրողների եկամուտները։

Բաղադրիչ 3. ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

120 ագրոբիզնես/գյուղմթերք արտադրողներ (որից 30%-ը՝ կանայք)առավել արդյունավետ կօգտվեն ներդրանքներից, սարքավորումներից, ենթակառուցվածքներից և ծառայություններից։

15% -ով կաճի ընտրված ագրոբիզնեսի / գյուղացիական տնտեսությունների արտադրության ցուցանիշները։

15% -ով կաճիընտրված ագրոբիզնեսի / գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը։

200 հա հողատարածք կմշակվի կայուն գյուղատնտեսության վարման սկզբունքների համաձայն։

Բաղադրիչ 4. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

80 օրգանական / անցումային փուլում գտնվող օրգանական արտադրողներ կստանան աջակցություն։

15%-ով կաճի օրգանական արտադրողների վաճառքների ծավալները։

Նորություններ

Dec 16, 2022

Տեղի ունեցավ Հողի անալիզի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը

Jul 06, 2021

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՏԱՐՏԱՓ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ 4-ՐԴ ՇՐՋՓՈՒԼԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Mar 01, 2022

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐՈՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՄՐՑՈՒՅԹ 2022-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԵՄ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Գործընկերներ

Բլոգ

Ընտրիր կանաչը

Կաթիլային ոռոգում

Ավելի համեղ, ավելի առողջարար

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
  • ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
  • +374 60 655 955; +374 93 144 635
  • gaia@ada.gv.at
  • European Union-GAIA Armenia

© — 2024 — Ավստրիական զարգացման գործակալություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն

Design & development by G Design Group