2021-04-20 15:07:21
3870
EU-GAIA ծրագրի մասին
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից, Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
EU-GAIA ծրագրի ընդհանուր նպատակը
Նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը` կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով:
Ծրագիրը կնպաստի կայուն, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը:
Ծրագրի տևողությունը ՝ 42 ամիս ՝ 2019 թ.-ի հոկտեմբերից մինչև 2023թ.-ի մարտ
Թիրախային մարզերը
-
Կանաչ գյուղատնտեսությունը`
Շիրակ, Լոռի և Տավուշ
-
Օրգանական գյուղատնտեսությունը`
ամբողջ Հայաստանում