2020-10-23 10:14:57
243
Դու, հավանաբար, արդեն գիտես, որ Կանաչն ավելի հոգատար է, և յուրաքանչյոր հաջորդ հրապարակման մեջ բացահայտում ես ավելին:
Գիտե՞ս, որ բնությունը մեզ տալիս է ամենը` տարեցտարի ունենալու առատ բերք:
Ինչպե՞ս` սովորեցնում է Կանաչը:
Կիրառի՛ր ցանքաշրջանառություն, այսինքն` միևնույն հողակտորում իրականացրու՛ բույսերի հաջորդական աճեցում: Սա կօգնի պահպանել հողի բերրիությունը:
Օգնության կգան նաև խառը ցանքերը, երբ միևնույն հողակտորում միաժամանակ մշակվում են երկու տարբեր մշակաբույսեր: Օրինակ, եգիպտացորենին կից կարելի է տնկել կանաչ լոբի, քանի որ վերջինիս շնորհիվ հողում բարձրանում է ազոտի մակարդակը, որն էլ նվազեցնում է արհեստական պարարտանյութերի օգտագործման անհրաժեշտությունը:
Դե իսկ պարարտանյութերի մասին խոսելից չենք մոռանում օրգանական պարարտանյութերի մասին, չէ՞ որ մեր զինանոցում կան գոմաղբն ու կոմպոստը:
#ընտրիրկանաչը #կանաչգյուղատնտեսություն #կանաչըհոգատարէ