2020-10-23 10:14:57
218
Ինչու՞ է կարևոր պահպանել հողի բերրիությունը։ Եկե’ք պարզենք:
Գիտե՞ք, որ սննդի 90%-ը մենք ստանում ենք հողից, իսկ առանց բերրի հողի հնարավոր չէ բերք աճեցնել։ Հողը նաև ապահովում է ամբողջ էկոհամակարգի անխափան գործունեությունը:
Ուրեմն, եկե՛ք բացահայտենք, թե որն է համարվում բերրի հող։
Բերրի է հողի վերին շերտը, որը բավականաչափ խոնավություն, թթվածին ու սննդարար նյութեր է պարունակում՝ բույսի աճն ապահովելու համար։ Հողը կորցնում է վերոնշյալ հատկանիշները, այսինքն` դեգրադացիայի է ենթարկվում, հետևյալ պատճառներով՝
հողի էրոզիա,
խորը վար,
թունաքիմիկատների կիրառություն:
Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների` աշխարհում գյուղատնտեսության համար պիտանի հողերի 33%-ն արդեն իսկ դեգրադացված է, իսկ միջոցներ չձեռնարկելու դեպքում 2050-ին կկորցնենք դրանց 90%-ը։
Թվերը շա՜տ խոսուն են, այդպես չէ՞:
Դե ուրեմն, արի՛ ընտրենք կանաչ գյուղատնտեսությունը, որը խրախուսում է ագրոտեխնիկական այնպիսի մոտեցումներ, որոնք հոգ են տանում բնության մասին ու պահպանում հողը՝ երաշխավորելով մեր սերունդներին առողջ ու անվտանգ բերք։
#ընտրիրկանաչը #կանաչգյուղատնտեսություն #կանաչըհոգատարէ