
2023-03-02 09:24:00
65668
Ագրոբիզնեսների աջակցության ծրագիր 3
ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹ
ԿԳՆՀ Ծրագիր - ENI/2019/408-058
ԱԶԳ Հղում - 6546-00/2019
Այս մրցույթի համար հայտադիմումի ձևի և օժանդակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝
_______________________________________________________________________________________
• 2023 թվականի մարտի 29, Երևանի ժամանակով՝ 16:00
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը:
______________________________________________________________________________________________
«ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի Ագրոբիզնեսի աջակցության մրցույթի նպատակները.
Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի մրցույթի հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել ագրոբիզնեսներին անցում կատարել ավանդականից կանաչ/օրգանական գյուղատնտեսության և/կամ հզորացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կանաչ/օրգանական գյուղատնտեսության և վերամշակման կարողությունները՝ արտադրողականության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով։
______________________________________________________________________________________________
Ի՞նչ է տրամադրում ծրագիրը:
Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։ Կից հայտամրցույթում ներկայացված է այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք կարող են տրամադրվել այս հայտամրցույթի շրջանակներում:
Կարևոր նշում. շահառուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։
______________________________________________________________
Նախատեսվող աջակցությունը․
«ԵՄ-ԿԳՆՀ» Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթը մշակված է 2 ԼՈՏ-ով։
• ԼՈՏ 1-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն։
• ԼՈՏ 2-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 20,000 եվրոն` այգեգործական արժեշղթաների և 10,000 եվրո՝ մեղվաբուծական արժեշղթաների համար։
ԼՈՏ 1․ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԸ
ՊՏՈՒՂ, ՀԱՏԱՊՏՈՒՂ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (թարմ և/կամ վերամշակված)
Ո՞ՐՏԵՂ
ՇԻՐԱԿ, ԼՈՌԻ և ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ
ԼՈՏ 2․ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ
ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԸ
ԲՈԼՈՐԸ (նախապատվությունը կտրվի հետևյալին՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ, փորձարարական մշակաբույսեր)
Ո՞ՐՏԵՂ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
________________________________________________________________
Ինչպե՞ս դիմել
Քայլ 1՝
Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից բոլոր փաստաթղթերը ստորև․
3. Տեղեկանք համայնքի ղեկավարից
Քայլ 2՝
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ
Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը փակ ծրարով՝ ՄԻԱՅՆ պատվիրված նամակով, մասնավոր սուրհանդակային ծառայության միջոցով կամ առձեռն (ստորագրված և թվագրված ստացման վկայականը կտրվի առաքողին) հետևյալ հասցեով՝
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ, Երևան
Սենյակ 610-611, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,
26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Դիմումները կընտրվեն ըստ նախապես սահմանված /չափանիշների/ մեթոդաբանության, և կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։
______________________________________________________________________________________________
Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2023 թվականի մարտի 17-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ-ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ
Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ
Հեռ/բջջ: +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram ` European Union-GAIA Armenia
Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48 (մուտքը միայն փողոցի կողմից)
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45, +374 93 144 518
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook/Instagram` European Union-GAIA Armenia