
2020-10-23 10:14:57
671
Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել է
ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։
Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
- «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերիաջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:
- Օրգանական(սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763
Ահա նաև համառոտ տեսանյութը՝ https://bit.ly/37H4NQs
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ.-ի մարտի 1-ը։
Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով:
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ: Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: