2021-07-06 10:22:51
646
Ինկուբացիոն ծրագրին կարող են մասնակցել նրանք, ովքեր կառաջարկեն նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար
Ինկուբացիոն շրջափուլը հայտարարվել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ինկուբացիոն ծրագրին կարող են մասնակցել նրանք, ովքեր կառաջարկեն նորարարական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի հետևյալ մարտահրավերներին դիմակայելու համար՝
● Տվյալների վրա հիմնված հողագործություն
● Առցանց կառավարման հարթակներ և էլ․ կոմերցիա
● Սննդի արժեշղթայի արդյունավետության բարձրացում
Նպատակն է խթանել Հայաստանում գիտահեն, թվային, շահութաբեր ու ճշգրիտ գյուղատնտեսությունը եւ խնայել բնության ռեսուրսները։ Մրցանակային ֆոնդը կազմելու է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավատարիմ լինելով, Հայաստանը՝ ԵՄ աջակցությամբ առաջ է շարժվում կայուն էներգիայի և կլիմայի դիմակայունության ուղղությամբ: ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակներում «Կանաչ ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր» 2021 ծրագիրը կարող է ապահովել սոցիալական ազդեցությունն այնպիսի նորարար ստարտափերի միջոցով, որոնք մասնակցում և խթանում են Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացմանը։ Կլիմայի փոփոխության, ընտրված արժեշղթաներում հարմարվողականության և մեղմման հնարավորությունների, այդ թվում՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հնարավոր ազդեցության մանրակրկիտ գնահատման հիման կորոշվեն և տեղական համատեքստում տեղայնացմամբ կկիրառվեն ԵՄ լավագույն հարմարեցված տեխնոլոգիաները և լավ գյուղատնտեսական պրակտիկան», - պնդում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Դիմելու համար հարկավոր է այցելել հետևյալ հղումով՝ https://nationinaction.com/agritech-incubator-2021-arm/
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2021 սեպտեմբերի 5-ը։
Ընտրված 20 թիմերը սեպտեմբերին կհրավիրվեն դեմո օրվան, իսկ լավագույն 8-ը կընտրվեն մասնակցելու հոկտեմբեր-հունվար ամիսներին անցկացվող ինկուբացիոն ծրագրին։
Ծրագրի ավարտին թիմերը կներկայացնեն իրենց կատարելագործված գաղափարները։
Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Nation in Action հարթակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ ICARE հիմնադրամի կողմից։
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ծրագրերին։ Ծրագրերը կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: