Դեկտեմբերի 06-08-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցեցին Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ:

Այս տարի Հայաստանը ցուցադրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն և օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝
1. Օրգանական և բնական մեղր - «ԱՆԴ» ՍՊԸ և «Հաթերք Ֆուդ» ընկերությունները
2. Բնական մրգերի և բանջարեղենի պահածոներ – Սաննի Ֆուդ, «Անահիտ Հարությունյան» ԱՁ
3. Խոտաբույսեր/բուսական թեյեր - 2 ըննկերություն «TEVRA ԹԵՅ» և «Նեկտարո»
4. Կայուն մեթոդներով մշակված լոբազգիներ (հումուս և թահինի) - «Կոնսորս ՍՊԸ»
5. Հացահատիկի սերմերի մշակում և կանաչ արտադրություն - «Գյումրու սելեկցիոն կայան»
6. Օրգանական պարարտանյութեր և բրիկետներ - «ՕՌՎԱԿՈ»
\
Հայաստանի տաղավարում այցելուները կարող են համտեսել ոչ միայն ԵՄ, NOP և USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաև «կանաչ» և «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ և առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների և կանոնակարգերի վրա:
MENOPE ցուցահանդեսին Հայաստանը մեծ հաջողություն է գրանցել ոչ միայն հեղինակավոր գործընկերների, այլ նաև գնորդների շրջանում, ովքեր բարձր են գնահատում իրենց ընտանիքի համար ընտրած սննդի առողջությունն ու որակը։
Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվում է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
  • ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
  • +374 60 655 955; +374 93 144 635
  • gaia@ada.gv.at
  • European Union-GAIA Armenia

© — 2024 — Ավստրիական զարգացման գործակալություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն

Design & development by G Design Group