Հակառակ առկա կարծրատիպերի՝ փոքր բիզնեսը ակտիվորեն զարգանում է ոչ միայն խոշոր քաղաքում, այլև մարզերում։ Սա մասամբ պայմանավորված է «կանաչ» գյուղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկով, որն աճեցվում է էկոլոգիապես մաքուր տարածքներում՝ առանց թունաքիմիկատների օգտագործման: Համոզվելու համար այցելեք Սպիտակի «Սմարթ Ֆարմ»  տնտեսություն։ Սկսած  վաղ 2000-ականներից, Կարինե Հերիքնազյանն իր ամուսնու՝ Արտաշեսի, հետ զբաղվում է ջերմատնային բիզնեսով և կալիֆորնիական որդերի բազմացմամբ՝ բիոհումուսի արտադրությամբ։ «Սմարթ Ֆարմ»-ը 6 աշխատակցի, որոնցից 4-ը կին են ապահովում է աշխատանքով։

Արտաշեսի խոսքերով` ջերմատնային բիզնեսը դա անընդհատ փորձարկումների,  պրպտումների քայլարշավ է։ «Անցած տարիների ընթացքում ցանել ենք վարունգ, լոլիկ, պղպեղ, բրոկկոլի։ Փորձել ենք շարժվել ըստ շուկայի պահանջարկի և իհարկե մեր հնարավորությունների» -պարզաբանում է Կարինեն՝ GAIA ծրագրի շահառուն։ «5 տարի առաջ էր որ, փորձեցինք սերմերից ծնեբեկ աճեցնել, ստացվեց»,- հավելում է Արտաշեսը։ Ամուսինների խոսքերից հասկացա, որ լավ բերք ստանալու գաղտնիքներից մեկը իրենց արտադրած բիոհումուսի կիրառումն և կանաչ տեխնոլոգիաների պահպանումն է։ Հենց դա էլ շուկայում ապահովում է բարձր պահանջարկ, քանի որ զերծ է ավելորդ քիմիական միջամտություններից։

Ոգեշնչված GAIA ծրագրի ընձեռնված հնարավորություններից` «Սմարթ Ֆարմ»-ի փոքր կոլեկտիվը վստահ էր, որ ընտրել է զարգացման ճիշտ ճանապարհ։ Կարինեն մանրամասնեց ըստ հետագա քայլերի. ծնեբեկի սածիլները կաճեցնեն ջերմոցում, հետո, ծրագրի միջոցով ստացված տրակտորով, հնարավորություն կունենան դաշտում վար ու ցանք անելու` առաջին անգամ տեղափոխելով սածիլները բաց գրուտ։  Իսկ էլեկտրական ցանկապատը համեղ բույսի համար ապահով պատնեշ կլինի տարածքում արածող ընտանի կենդանիներից։

 «Հենց հիմա էլ առաքման ենք նախապատրաստում 75000 սածիլ, աշխատում ենք Արարատի, Տավուշի և Լոռու մարզերի գործընկերների հետ»,- ցույց տալով ապրանքը` մեջբերում է ծրագրի շահառուն։     

 

 

Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
  • ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
  • +374 60 655 955; +374 93 144 635
  • gaia@ada.gv.at
  • European Union-GAIA Armenia

© — 2024 — Ավստրիական զարգացման գործակալություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն

Design & development by G Design Group